Operativ.am Քանի որ մենք ոչ Ասոցացման համաձայնագրին, ոչ էլ Մաքսային միության պայմանագրին ծանոթ չենք, ավելի լավ է չանդրադառնանք դրանց: Ես երբեք Ռուսաստանի կողմից չեմ լսել որևէ գործարանի փակման մասին խոսակցություն, ընդհակառակը, ես լսել եմ, օրինակ, երկաթգծի շինարարության սկսելու պատրաստակամություն:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 

Ինչ վերաբրում է հարևանների հետ հարաբերություններին ու մասնավորապես Իրանին Շաքարյանն ասաց, որ ինքն Իրանի կողմից հանրաքվեների առաջարկ լսում է, այդ երկիրը նաև չի խոսքում բազմաթիվ օրենսդրական ակտերը վերանայելու մասին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը Հայաստանի առջև արգելքներ չի դնում, իսկ ռազմական գործընկերներ ընտրելու հարցում Հայաստանն ազատ է:
Մենք անկախացել ենք ոչ թե որևէ մի երկրից, այլ վերականգնել ենք մեր անկախությունը, որպեսզի Խորհրդային Միության փլատակների մեջ չմնանք: Այնուամենայնիվ մեր տարածաշրջանում բռնկվել է պատերազմ և այդ պատերազմը 91թվականի սեպտեմբերից երեք ու կես տարի տևեց, իսկ հետո զինադադար, սակայն զինադադարը չի նշանակում, որ պատերազմն ավարտված է:

 

Ինչ վերաբերում է ՄՄ-ի կամ ԵՄ-ին անդամակցելու Շաքարյանցն ասաց, որ Հայաստանում ու Արցախում արտադրված ապրանքը Մաքսային միության անդամ երկրներում ավելի լավ է յուրացվում. «Դուք կարծում եք Եվրամիության երկրներում գործ կտա՞ն Հայաստանի գործազուրկներին, բա սեփական գործազուրկներին ի՞նչ են անելու, իրենց սովածներից ո՞ւր են փախնելու»: