Yerki.am Անկախության տոնի առթիվ այսօր Եռաբլուր պանթեոն այցելեցին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլն:

 

Եռաբլուրում էին նաեւ զոհված զինվորների հարազատները: Նրանցից մեկն էլ' մի տարեց կին փորձեց մոտենալ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինս նստեց մեքենան եւ հեռացավ: Կնոջը անվտանգության աշխատակիցները հազիվ կարողացան հեռացնել Տիգրան Սարգսյանի մեքենայի մոտից: Այնուհետեը, կինը, ով իր ասելով բնակարանի խնդիր ունի, զրուցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Վերջինս էլ, սովորույթի համաձայն, խոստացավ, որ կհանդիպի եւ հարցին լուծում կտա...

 

Մանրամասները' Yerkir.am-ի տեսանյութում: