Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջըքի շրջանի Դողանքյոյ գյուղում 73-ամյա Իսմեթ Գեզերը փողոցում հրացանով սպանել է իր հարազատ14-ամյա թռանը՝ Սեֆա Գեզերին: Բացի իր թոռից, պապը վիրավորել է նաև երկու հոգու:

 

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանության պատճառը եղել է թոռան հետ նախապես ունեցած վեճը: Վիճաբանությունից հետո 14-ամյա թոռը տնից դուրս է գնացել, ում հետևել է նաև պապը և կրակոցներ արձակել թոռան ուղղությամբ: 14-ամյա տղան տեղում մահացել է, պատահական երկու անցորդ ևս վիրավորվել են:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: