Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունների արդյունքում կարող են ի հայտ գալ կենդանիների նոր՝ հիբրիդային տեսակներ, որոնք ծնվում են երկու տարբեր տեսակների խաչասերումից, հայտնում է Business Insider-ը:
Արկտիկայի սառցաշերտը շարունակում է հալչել արագ տեմպերով, ինչի հետևանքով մի շարք կենդանիներ՝ փոկեր, արջեր և կետեր, հսկա սառցաբեկորների շրջափակման մեջ են հայտնվում: Սա կարող է հանգեցնել տարբեր տեսակների խաչասերմանը, նաև՝որոշակի տեսակների վերացմանը, քանի որ դրանք այլևս չեն զուգավորվում իրենց տեսակի հետ:
2010-ին Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տաքացող կլիմայի պատճառով 34 կենդանատեսակներ կարող են կանգնել անհետացման վտանգի առջև:
2006-ին և 2009-ին Արկտիկայի որսորդներն արդեն նկատել են հիբրիդային կենդանիների՝ շագանակագույն բծերով սպիտակ արջի կամ սովորական և սապատավոր կետերի հիբրիդի:
Ամբողջական ֆոտոշարքն` այստեղ: