emedia.am Իտալացի օրենսդիրների խումբն ընդմիջել է խորհրդարանական քննարկումները՝ միասեռական համբույրների ակցիային մասնակցելու նպատակով, որն ուղղված էր «Խտրականության դեմ» օրենքն ավելի ընդգրկուն դարձնելուն, այնտեղ ներառելով լեսբի–գեյ–բի–տրանսեքսուալ համայնքին։
Բնակիչների խոսքերով, նոր միջոցը, որն ընդգրկուն է դարձնում 1993թ–ի օրինագիծը, որով արգելվում է հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հիման վրա հանցագործությունը, անցել է Պատգամավորների պալատում, սակայն ենթադրվում է, որ այն չի անցնի Հանրապետության Սենատի վերին պալատում։
M5S (MoVimento 5 Stelle) կուսակցության անդամներն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20–ին, ընդմիջել են խորհրդարանի աշխատանքները, ոտքի են կանգնել ու սկսել են համբուրվել ու գրկախառնվել, իսկ մնացածները «ավել իրավունքներ Իտալիայում ԼԳԲՏ համայնքին» գրառումներով պաստառներ են պարզել։