Բոլորն ունեն իրենց հետաքրքրությունները. ինչ-որ մեկը սիրում է ուտել, մեկը գերադասում է չլվացվել, մեկն էլ զբաղվում է սեքսով:
Ամենազարմանալին այն է, որ ամենաշատ զուգընկերներ ունենալու համաշխարհային ռեկորդը պատկանում է ոչ թե տղամարդու, այլ երիտասարդ կնոջ: Ի դեպ, նա մարմնավաճառ չէ, այլ բժիշկ-թերապևտ և մոդել:
Rumbur.ru-ի փոխանցմամբ' իր «սեռական կարիերան» Նիկի Լին սկսել է 16 տարեկան հասակում: Հենց այդ տարիքում էլ նա հասկացել է, որ աշխարհում ամենաշատը նախընտրում է սիրով զբաղվել:
Մի քանի շաբաթ անց նա հասկացել է, որ չի հիշում բոլոր այն տղամարդկանց անունները, ում հետ սիրով է զբաղվել և սկսել է նրանց անունները գրանցել օրագրում: Եթե տղամարդը Նիկիին դուր է եկել, նրա անվան դիմաց աստղ է դրել:
18 տարեկան հասակում աղջիկը հրաժարվում է ծնողների հետ ապրելուց, բայց այդ տարիքում արդեն նրա օրագրում գրանցված էր արդեն 800 տղամարդու անուն: 21 տարեկանում այդ թիվը հասել է 2288-ի, իսկ 25 տարեկանում Նիկին ռեկորդ է սահմանել՝ 5000 տղամարդ:
Նիկին երբեք երկրորդ անգամ նույն տղամարդու հետ ինտիմ հարաբերություն չի ունենում, իսկ երբ խնդրում են նրա հետ սիրային կապը շարունակել, աղջիկը կեղծ հեռախոսահամար է տալիս:
Իսկ սեքսապաթոլոգ Սպարի պնդմամբ' չնայած ֆիզիկական ակտիվությանը նման կյանք ունենալու դեպքում մի քանի տարի անց աղջկա մոտ կարող է հոգեկան խանգարումներ առաջանալ, բայց դա Նիկիին չի վախեցնում: