«Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու հարցը Հանրային խորհրդի օրակարգում է: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային խորհրդին՝ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդրանքով: «Նա հիմնավորեց դա նրանով, որ ՀՀ կառավարությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են զարգացման ծրագիրը և չի բացառվում, որ հին շենքը քանդվի»,- ասաց նա:
Միաժամանակ Անի Գասպարյանը նշեց, որ ՀԽ-ն հարցն արդեն քննարկել է ենթահանձնաժողովներում ու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփիչ քննարկումը կկայանա սեպտեմբերի 27-ին: Քննարկման արդյունքում էլ հարցը կլուծվի:
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում PanARMENIAN.Net ին ասացին, որ օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու նոր հայտ քաղաքապետարան չեն ներկայացրել:
Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:
2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է:
«Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:
2011 թվականին բացվել էր օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ' Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր' Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 27-ին
20:12 - 24.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
11/07/16 16:24
Ճարտարապետները կոչ են անում ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ գնահատելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վիճակը
25/10/23 16:00
Ալժիրի քաղաքացին փորձել է ինքնասպան լինել «Զվարթնոց» օդանավակայանի սանհանգույցում՝ գոտիով կախվելով
18/09/23 15:24
ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժնից բարձրաստիճան ոստիկանների է բերման ենթարկել
Ամենադիտված
Լրահոս
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)