eBay աճուրդում ոսկեգույն iPhone 5S-ը վաճառվել է 10 հազար դոլարով, մինչդեռ դրա իրական գինը կազմում է 649 դոլար:
Այս մասին հայտնում է Cnet-ը: Գնորդը գրանցված է Papakar անունով:
Նշենք, որ ոսկեգույն կաղապարով iPhone 5S -ների առաջին ողջ խմբաքանակն արդեն վաճառվել է: Դրանք կրկին վաճառքի կհանվեն հոկտեմբերից ոչ շուտ, իսկ այս սմարթֆոնների սև և արծաթագույն տարբերակներն առաջվա պես հասանելի են: