Սեպտեմբերի 23-ին ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ, Հայաստանում ուժգին երկրաշարժ է սպասվում։Սակայն այսոր աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը, ասել է, որ երկրաշարժ սպասվում է ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում։
Նրա խոսքերով՝ երկրաշարժերը և ընդհանրապես բոլոր բնական աղետները տեղի են ունենում բացասական էներգիայի կուտակման պատճառով, ինչը պայմանավորված է և՛ մարդկային, և՛ բնական գործոններով։
–Երկրաբանները միայն վերջնական արդյունքն են տեսնում, բայց պատճառները բաց են մնում։ Ուժգին երկրաշարժ ավելի շատ սպասվում է Թուրքիայում, Իրանում և, ընդհանրապես, Արաբական աշխարհի հատվածներում։ Այնտեղ տեղի ունեցող բացասական զարգացումներն ազդում են նաև երկրագնդի վրա։ Մարդն ու բնությունը սինքրոն կապի մեջ են, և երբ այդ կապն ընդհատվում է, բնական աղետները փորձ են դառնում՝ վերականգնելու դա,–ասել է Գ. Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է, օրինակ, մինչև Ամանոր Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում սպասվող փոփոխություններին, աստղաբան–էզոթերիկն ընդգծել է՝ պետք չէ սպասել, պետք է գործել։