ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը որպես պատվարժան վկա է հանդես եկել նույնասեռական ամուսնության ժամանակ. գրում է Associated Press-ը' հղում կատարելով նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մաքգրատի խոսքերին:
Նրա հաղորդմամբ` Ջորջ և Բարբարա Բուշը, ովքեր փոքրիկ հողակտոր ունեն Մեն նահանգի Քեննեբանկփորթ քաղաքում, մասնակցել են հարևանությամբ կազմակերպված նույնասեռական հարսանյաց արարողությանը' հանդես գալով որպես վկաներ:
Հարսանիքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը, որից հետո զույգը Facebook սոցիալական կայքում տեղադրել էր լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է 89-ամյա Բուշը ստորագրում ամուսնական վկայականի մեջ: