Galatv.am Մայրաքաղաքի Բուզանդի, Արամի եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Բնակիչներին նախ հանդիպել է կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով առաջարկել է ձեւավորել 12 հոգանոց խումբ, որին եւ կընդունի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնակիչները հանդիպել են կառավարության ղեկավարի հետ, մեկ անգամ եւս ներկայացրել իրենց հուզող խնդիրը: Ինչպես հայտնի է, հիշյալ տարածքները կառավարության համապատասխան որոշմամբ ճանաչվել են գերակա շահ եւ օտարվել, իսկ բնակիչներին խոստացվել էր, որ կարճ ժամկետում խնդիրը լուծում կստանա: Հանդիպումից հետո բնակիչները մեր լրագրողի հետ զրույցում նշել են, որ համապատասխան ֆինանսավորումը, որը ամիսներ առաջ դադարեցվել էր, կրկին վերականգնվել է, եւ իրենց բնակարանների կառուցման շինաշխատանքները շարունակվելու են: