Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Մովսես Գևորգի Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին Երևանում:

1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: 1986-ին աշխատանքի է անցնում Գորիսի դրամատիկական թատրոնում: Սակայն 28-ամյա երիտասարդի երակներում հոսում էր պապի' հայրենասեր, քաջ Սամի Չաուշի արյունը, որը դեռ վաղ տարիքից Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում էր և ուխտել էր ծառայել հայությանը ու հավատով սպասում էր, որ մի օր պիտի բարձրանա հայկական եռագույն դրոշը:

 

 

Մովսեսը 1987-ին դարձավ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության անդամ, իսկ 2 տարի հետո դարձավ «Անկախության բանակի» հիմնադիրներից մեկը: Նա նաև հանդիսանում էր «Հայրենիք» և «Հրապարակայնություն» ամսագրերի հիմնադիրն ու խմբագիրը: Մեկն էր այն անկախ, ազատասեր մարդկանցից, ով 1989-ից հանդես եկավ խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ և համարձակ կոչ արեց ողջ հայությանը' ազատ, անկախ պետություն ստեղծելու:

 

 

Մի շարք հրապարակումներով ու ելույթներով պաշտպանել է արցախահայության պահանջները: Նա բազմաթիվ ելույթներով հորդորում էր հայրենակիցներին, որ անկախությունը էություն է, կեցության պատվարժան ձև, որ անկախությամբ հայն ուզում է իր ազգությունը, դիմագիծը, տեսակը պահպանել: Մովսեսը համոզված էր մի բանում. «Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն և այլևս գոյություն չունի, մնացած բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»:

Շարունակությունն` այստեղ: