ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել' "Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված "Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013" մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին":
Համաձայն հրամանի' հաստատվել է վերոնշյալ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկ' բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ և կենսաբանական գիտություններ մասնագիտություններով:
Հանձնարարվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը, որը կազմում է ընդհանուր ֆինանսավորման 90%-ը, սկսել 2013 թ. հոկտեմբերի 1-ից: