«Ժողովուրդը» գրում է. Շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո է տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար։ Այդ նպատակով համապա­տասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ։ Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդը» փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին ՍԵրժ Սարգսւանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի՞ ծրագիրը, և ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի՞։ Պարզվել է, որ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը։ Թե այս ընթացքում որքանով արդյու­նավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի Է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերա­դարձածների թվի տարբերությունից այն կազմում է -123 հազար մարդ, ինչն ավելի Է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմա հարց Է առաջանում, թե ով և ինչպես կերավ ԵՄ-ի փողերը։

Կարդացեք «Ժողովուրդի« այսօրվա համարում։