Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են մի խումբ երիտասարդների, որոնք սեպտեմբերի 28-ի առավոտյան կրակ են բացել Մոսկվայի «1920» կոչվող ակումբի մոտ, հաղորդում է Life News-ը:

Տեսադիտարկման խցիկները նկարահանել են, թե ինչպես է ակումբին մոտենում «Porsche Cayenne»-ը, որից դուրս է գալիս մի տղամարդ եւ գնում ակումբ: Այնուհետեւ նա վերադառնում է եւ մեքենայից դուրս կանչում ընկերներին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը ակումբի անվտանգության աշխատակիցների եւ մյուս այցելուների հետ:

Ավելի ուշ ակումբից ոչ հեռու նրանք կրակ են բացում տրավմատիկ ատրճանակից: Ծեծկռտուքի արդյունքում ակումբի հյուրերից մեկը' 24-ամյա Գրիգորի Խորեւը տեղափոխվել է հիվանդանոց:

«Газета.Ru»-ն հաղորդում է, որ ծեծկռտուքի մասնակից խմբերից մեկում հայաստանցիներ են եղել: