Երկուշաբթի օրը Աբխազիայում նշում են անկախության և 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի հաղթանակի 20-ամյակը:
Տոնական միջոցառումները սկսվել են Սուխումիի կենտրոնում' Փառքի հուշարձանի մոտ ծաղկեպսակների տեղադրմամբ: Ազատության հրապարակում կեսօրին ռազմական շքերթ տեղի կունենա, որում առաջին անգամ մասնակցություն կցուցաբերեն նաև ռուս զինվորականները: Շքերթին կմասնակցի 150 զինծառայող և 20 միավոր ռազմական տեխնիկա:
Վրաց-աբխազական պատերազմը սկսվել էր 1992թ. օգոստոսի 14-ին: Պատերազմը շարունակվեց մինչև 1993-ի սեպտեմբերի 30-ը և ավարտվեց այդ տարածքից վրացական զորքերի դուրսբերումով: Աբխազիայում այդ պատերազմն անվանում են Հայրանական պատերազմ: