Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այսօր նախաձեռնել է 12-ժամյա խաղաղ հավաք կառավարության շենքի դիմաց:

 

Հավաքը սկսվել է առավոտյան ժամը 9-ին և կշարունակվի մինչև երեկոյան 21-ը: Այս մասին գրում է լրատվամիջոցներից մեկը և հավելում, որ այսուհետ կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի մեկին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր», որի խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը՝ առողջ և ամուր ընտանիք կերտելու համար:

 

Կոալիցիան  նամակ է  փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`կոչ անելով կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: