Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ԱԺ հաշվիչ-հանձնաժողովն ամփոփեց ՀՀ Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը:

Արդյունքների համաձայն' Գևորգ Կոստանյանը ընտրվել է Գլխավոր դատախազ' ստանալով 103 կողմ ձայն:

Կոստանյանը ստացել է 3 դեմ ձայն:

Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Քվեաթերթիկներից 2-ը համարվել է անվավեր: