ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները եւ կառավարության ասածն ու արածը, ըստ էության, իրար չեն համապատասխանում, հակասություն կա: 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2014թ. հունվարի 1-ից կլինի աշխատավարձերի բարձրացում, մասնավորապես' ուժային կառույցների աշխատողների, իսկ հուլիսի 1-ից կբարձրանան մնացած հատվածի աշխատողների աշխատավարձերը, ինչն էլ, ըստ Գաբրիելյանի, համահունչ է նախագահի նշած ժամկետներին:

"Տարընթերցում չկա, եւ ըստ էության, փոփոխություն եւս չկա: Պետք չէ էական շեղումներ փնտրել, Ձեր մատնանշած թվերը կլինեն հուլիսի 1-ից",- ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: