Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել ՀՀ ՊՆ մի ծառայող և հայտնել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

Մեկնած օպերատիվ խումբը Արզումանյան փողոցի թիվ 16/1 և Շինարարների փողոցի թիվ 13 շենքերի միջնամասում գտնվող խաղահրապարակին կից ավտոտնակի մոտ հայտնաբերել են 82 մմ տրամաչափի ականանետի ական' մարտական գլխիկով:

 

Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:

 

Կատարվում է հետաքննություն: