Երևանի Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հանրահավաքին պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացրել է իրենց հաջորդ քայլերը: Նրա հավաստմամբ' հաջորդ հանրահավաքի ժամանակ մարտական ընկերները կգան իրենց ջոկատի դրոշներով, համազգեստով, բայց առանց զենքի: Կգան և ուս ուսի կտան այստեղ ու կստիպեն բոլորին հավաքվել և լուծել մեր երկրի ներկայի ու ապագայի հարցը' հայտարարել է Խաչիկ Ավետիսյանը: