Երևանում մեկնարկել է «Արմթեք» միջազգային համաժողովը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է սկսնակ ձեռներեցության (ստարտ ափ) զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ Սիլիկոնային հովտում հանդիպել է խոշորագույն վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների հետ: Նրանք կարեւորել են բիզնեսի կապը հետազոտական կենտրոնների ու համալսարանների հետ, հետաքրքրվել են՝ արդյոք ինտելեկտուալ սեփականությունը պատշաճ պաշտպանված է, ինչը կարեւոր է ռիսկերի կառավարման տեսանկյունից:

Այս առումով հաջորդ կարեւորագույն խնդիրը ստարտ ափ բիզնեսն է: «Տաս նախաձեռնություններից 9-ը լինում է ձախողակ, բայց այդ մեկը ծածկում է այդ 9-ի վնասը: Սա այդ միջավայրի կարեւորագույն տարրերից մեկն է, պետք է սովորենք տոնել ձախողումները, որոնք անխուսափելիորեն տանում են դեպի հաջողություն»,- ասաց Տ. Սարգսյանը: