Շվեյցարական բանկերից մեկում ենթադրաբար պահվում է Լեոնարդո դա Վինչիի նախկինում անհայտ կտավը, որում պատկերված է Վերածննդի դարաշրջանի նկարիչների հովանավոր Իզաբելլա դ’Էստեն՝ Մանտուայի դքսի կինը:

Կտավը պատկանում է իտալացի մի ընանիքի, որն արդեն 400 տարի նկարներ է հավաքում: Մասնագետները նկարը ռադիոածխածնային անալիզի են ենթարկել, որպեսզի որոշեն տարիքը: Այն պատկանում է Վերածննդի դարաշրջանին:

Դա Վինչիի ժառանգության գլխավոր մասնագետներից մեկը՝ Կառլո Պեդրետին, հայտարարել է, որ կտավում անմիջապես նկատել է վարպետի ձեռքը: Բացի այդ, այն շատ նման է Իզաբելլա դ’Էստեի դիմանկարի համար 1499թ դա Վինչիի նկարած էսքիզին, որը պահվում է Լուվրում: Այդուհանդերձ, նկարի իսկությունը վերջնական հաստատելու համար դեռեւս մի շարք հետազոտություններ պետք է անցկացվեն: