«Զարուհի Փոստանջյանի վերադառնալուց հետո հնարավոր է, որ քննարկում լինի կուսակցությունում, բայց ոչ նրան պատժելու նպատակով»,- Լրատվականներից մեկի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Լուրեր են շրջանառվում, որ կուսակցությունում լուրջ պայթյուն է սպասվում Զարուհի Փոստանջյանի վերադառնալուց հետո, քանի որ կուսակիցները բաժանվել են կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, որոնք պատրաստվում են լուրջ զրույց ունենալ պատգամավորի հետ:
««Ժառանգությունում» ոչ մի տարաձայնություն ու խմորում չկա, ամեն ինչ սովորական հունով առաջ է գնում: Ամեն ինչ էլ կարող են ասել, այլ հարց է, դա ճիշտ է, թե' ոչ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուբիկ Հակոբյանի վրդովմունքին, նշեց, թե կուսակցությունում խաղաղ է եւ պատգամավորի վերադարձից հետո ոչ մի պայթյուն էլ չի լինելու:
Մարտիրոսյանը վստահեցրել է, որ իրենք տեղյակ չեն եղել հարցի բովանդակությունից, անգամ կուսակցության առաջնորդը. «Ընդհանրապես մենք երբեւիցէ որեւէ մեկի հետ մեր հարցերը չենք համաձայնեցրել, ինչ նպատակահարմար ենք գտել, հարցրել ենք, միակ բացառությունը Աժ-ում է եղել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ իրարից ճշտել ենք, թե ով ինչ հարց է տալիս»: