Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանն ու նրա երեք ընկերները նախագահ Սերժ Սարգսյանի համաներման որոշմամբ ազատ կարձակվեն: Արամ Մուղալյանն ու նրա ընկերները համաներմամբ ազատ կարձակվեն:

 

Արմավիրի մարզի դատախազությունն Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով' (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Արթուր Քլյանին' 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Երիտասարդներին առաջադրված մեղադրանքի հոդվածներն առկա են համաներման որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը հացադուլ ու ջրադուլ էր հայտարարել՝ փորձելով հասնել նրան, որ իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխի գրավով:

 

 

iravaban.net