ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ մարդկության գոյությունն անհնար է պատկերացնել առանց էլեկտրաէներգիայի, էներգիա ստանալու համար անհրաժեշտ ռեսուրսները սահմանափակ են, ուստի մարդկության համար թիվ մեկ խնդիրներից մեկն է գտնել էներգիայի այլընտրանքային աղբյուր: Գյումրի քաղաքի բնակիչ 74-ամյա Սպարտակ Հարությունյանը պնդում է, որ իրեն դա հաջողվել է դեռ 1988 թվականին: