Սինգապուրի ոսկերչական տոնավաճառում աշխարհի ամենաթանկ վզնոցը գնահատել են 55 մլն դոլար: Թանկարժեք զարդն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
«Աննմանը» անունը կրող վզնոցը պատրաստված է ոսկեգույն ոսկուց, որը վերցված է 89 սպիտակ մարգարիտներից և 407 կարատ քաշով դեղին ադամանդից պատրաստված շրջանակի մեջ: Այս դեղին ադամանդը հայտնաբերվել էր 30 տարի առաջ' Կոնգոյում, և կրում է աշխարհի «ամենամաքուր խոշոր ադամանդ» տիտղոսը:
Տոնավաճառի մասնակիցները հայտնում են, որ այս վզնոցով արդեն հետաքրքրվել են մի քանի գնորդներ Ասիայից: