Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննության առնվել ընտանեկան բռնության հերթական գործը, ըստ որի՝ ամուսինը կնոջը ծեծի է ենթակել' պատճառելով մարմնական վնասվածքներ: Ամուսինները բնակվել են վարձակալած բնակարանում, որտեղ և կենցաղային հարցերի շուրջ էլ տեղի է ունեցել վիճաբանությունը:
Ըստ մեղադրանքի՝ 43- ամյա Վահիկ Սինանին, վիճաբանելով կնոջ' Ք. Առաքելյանի հետ, դիտավորությամբ ծեծի է ենթարկել նրան' պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող աջ ճակատաքունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի սալջարդի, ձախ բազկի ստորին երրորդական հետին մակերեսի արյունազեղման, ձախ ձեռքի 4-րդ մատի սալջարդի, միջային հոդի կապանային գերձգվածության ձևով մարմնական վնասվածքներ:
Վահիկ Սինանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հովածով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: