Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչի կողմից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Bentley Continental GT մակնիշի 88 DT 888 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ Գարեգին Հովիկյանի անվամբ:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ դիմապակուն էլ՝ ԱՊՊԱ կտրոն: Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և այն օրինախախտ վարորդները, ովքեր չեն ունենա վարորդական իրավունքի վկայականներ, նրանց տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «գաի պլաշադկա»:

 

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարում է երգչուհի Սյուզի Մելիքյանի նշանածը՝ Գարիկը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը դիտեք  այստեղ: