ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին' մինչև -1...-2°C:

 

Հանրապետության տարածքում' Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան' 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն