Ռուսաստանյան ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Սաֆրոնովը, ով ներկայումս աշխատում է Լիբերիայում, փրկել է 7-ամյա երեխայի կյանքը, ում պատրաստվում էին վաճառել զոհաբերելու համար: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Սաֆրոնովը տեղեկատվություն է ստացել երեխայի վաճառքի մասին և դիմել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, որի աշխատակիցների հետ համատեղ մշակել է երեխայի փրկության գործողությունների պլան:
Մասնավորապես, ընտրվել է մի կին, ով ներկայացել է իբրև երեխայի պոտենցիալ գնորդ և պայմանավորվել երեխային գնել 150 ԱՄՆ դոլարին համարժեք գնով: Հետաքրքիրն այն է, որ վաճառողին տեղեկացրել են, որ երեխային զոհաբերելու են, սակայն վերջինս նշել է, թե իրեն ձեռք են տալիս այդ պայմանները: Միայն վաճառողին ձերբակալելուց հետո է պարզվել, որ դա երեխայի հեռու ազգականն է, ով երեխայի խնամակալն է դարձել ծնողների մահից հետո:
Նշվում է, որ զոհաբերությունները շատ տարածված են Լիբերիայում ու սովորաբար աստվածներին զոհում են մինչև 10 տարեկան երեխաների: