9-րդ համաներումը` անկախության հռչակումից հետո: Արդարադատության նախարարի խորհրդականն այսօր հայտարարել է, որ ի տարբերություն նախորդների, այս անգամ այն տարածվում է ավելի շատ հանցատեսակների վրա: Բացառություն են կազմում սեռական բնույթի հանցագործություններն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը. ասել է Նիկոլայ Առուստամյանը: Նա հերքել է տեղեկությունը, թե ծրագիրն իրականացվել է, քանի որ կալանավայրերում ասեղ գցելու տեղ չկա: «Սա մարդասիրական քայլ է»,-վստահեցրել է պաշտոնյան: