Չինաստանի Սիչուան նահանգում պանդաների ծնելիության նոր ռեկորդ է սահմանվել:
Կենդանիների պաշտպանության կենտրոնում այս տարվա սկզբից ի վեր ծնվել է 20 պանդա, որոնց սկզբից ցույց չէին տալիս' զգուշանալով ձագերի առողջության համար:
14 ձագերին ցուցադրել են նախորդ շաբաթ, իսկ այսօր նաև մնացած պանդաներին:
Նշվում է, որ Չինաստանում պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության գործում: