Անժելա Սարգսյանի «տղամարդ»՝ Կարեն Արայանի վրա համաներումը չի տարածվել: Այս մասին լրատվամիջոցներից մեկին  հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

«Նախկինում նա դատվածության չկրած մաս է ունեցել, դատավճռով տրված տարիներին ավելացել է այդ չկրած մասը և էդ դեպքում իր վրա չի ազդել»,- ասել է Գոռ Ղլեչյանը:

 

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Արայանը 3 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել էր ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ էր թողել: