Տոնական Երևանում հնչել են նաև հեղինակային երգեր:

 

Մայրաքաղաքի Սիրահարների այգին Երևանի ծննդյան 2795-րդ տարեդարձի օրը իր հարկի տակ էր համախմբել ոչ միայն սիրահարներին, այլ նաև հեղինակային երգի կատարողներին և ունկնդիրներին:

 

Հեղինակ կատարողները սեփական ստեղծագործություններով են շնորհավորել մայրաքաղաքի տոնը, սակայն հնչած երգերում ոչ միայն երևանյան մոտիվներ են եղել:

 

Համերգային երեկոյին մասնակցել են երեք սերունդների 12 հեղինակ կատարողներ: