Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտի դափնեկիրների անունները։

 

Մրցանակի են արժանացել ամերիկացի 3 գիտնականներ՝ Լարս Պիտեր Հանսենը, Յուջին Ֆաման և Ռոբերտ Շիլերը։ Նրանք հաղթել են ակտիվների գների էմպիրիկ վերլուծություն կատարելու համար։ 

 

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։