Հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան 10 տարի առաջ. շվեցարական Neue Zürcher Zeitung պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

 

Նախարարը նշել է, որ Թուրքիան շատ մեծ կարևորություն է տալիս իր հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը:

 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին' նախարարը նշել է, որ «հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լավ վիճակում են, քան 10 տարի առաջ, չանայած ամեն բան կարող էր և ավելի լավ լինել»,-ասել է Դավութօղլուն' ասելով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2009-ին չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները' շարունակելով «օկուպացնել» Ադրբեջանի հողերը: