Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում ընթացող Իտալիա-Հայաստան հանդիպման առաջին խաղկեսն ավատված է:

Թիմերը ընդմիջման գնացին' իրենց հաշվին գրանցելով մեկական գոլ: Վարդան Մինասյանի սաները առաջինը հաշվի մեջ առաջ անցան. մեկնարկից 5 րոպե անց Յուրա Մովսիսյանը գրավեց դաշտի տերերի դարպասը:Մեր ընտրանուն չհաջողվեց ընդմիջման գնալ' պահպանելով հաղթական հաշիվը: Մովսիսյանի գոլից 20 րոպե անց պատասխան գոլի հեղինակ դարձավ Ալեսանդրո Ֆլորենցին:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո Դանիան 4:0 հաշվով հաղթում է Մալթային, իսկ Չեխիան 1:0 հաշվով' Բուլղարիային: