80 տարի ապրած համատեղ կյանքից հետո Պարագվայում այս զույգը որոշել է օրինականացնել իրենց հարաբերությունները և վերջապես ամուսնանալ:
Ինչպես գրում է Bild պարբերականը, 103-ամյա Ժոզե Մանուել Ռիելան և 99-ամյա Մարտինա Լոպեզն իրենց հայրենի Սանտա Ռոզա գյուղում հավերժ սիրո երդում են տվել խորանի առջև: Փեսան արարողությանը մասնակցել է հաշմանդամի սայլակի վրա նստած, իսկ նրա կողքին սիրելի հարսն է եղել' նրբաճաշակ սպիտակ զգեստ հագած: 99-ամյա հարսնացուն արտասվելու աստիճան հուզվել է, որ վերջապես Աստծու առջև իրենց հարաբերություններն օրինական են դարձել:
Զույգն ունի 8 երեխա, 50 թոռ, 35 ծոռ և 20 կոռ: