Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են ինտելեկտուալ ավտոմեքենաների հեռանկարներին վերաբերվող հարցեր: Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերին նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում հանրահայտ Honda-ն ներկայացրել է իր վերջին մշակումներից մեկը:
Նրանց մշակած ավտոմեքենան ինքնուրույն կականում է ավտոկանգառում: Վարորդի միջամտությունն այս գործում միանգամայն ավելնորդ էր: Մեքենան ինքնուրույն ազատ տեղ է գտնում և կայանվում՝ օգտագործելով տեսախցիկներից և սենսորային սարքերից ստացված տվյալները:
Nissan Motors-ը իր հերթին հայտարարել է, որ գրեթե հասել են մեքենայի շուրջ տեղի ունեցող բոլոր գործողությունների ճշգրիտ հաշվարկին: Ճապոնացի ավտոարտադրողներին այս հարցում խանգարում է միայն մարդկային գործոնի հետ կապված անսպասելի հնարավոր հանգամանքները: Օրինակ՝ մայրուղիներով ընթացող այլ ավտոմեքենաների վարորդների կողմից թույլատրելի արագության գերազանցում:
Մանրամասներն ու տեսանյութն՝ այստեղ: