«Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել փոխվստահություն Հարավային Կովկասի ազգերի միջև: Բնականաբար, ավելի շատ կենտրոնանում ենք հայերի և արդբեջանցիների միջև եղած խնդիրներին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եեվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:

 

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանում Եվրոպական շարժման նախագահ Ռամիլ Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին:

 

Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ իրենք, բացի խաղաղ ճանապարհից, կոնֆլիկտի այլ լուծում չեն տեսնում և չեն պատկերացնում:

 

«Մերժում ենք ռազմական ագրեսիայի բոլոր դրսևորումները, և Եվրոպական շարժումը նպատակ է դրել ժողովրդական դիվանագիտության մակարդակով նպաստել ազգերի միջև վստահության ձեռքբերմանը: Հայաստանի Եվրոպական շարժման տեսակետը հետևյալն է' Ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորվել է, բայց դեռևս չի լուծվել, դեռևս կան խնդիրներ, կա փոխադարձ վստահության մեծ պակաս, ատելություն միմյանց հանդեպ: Եվ մեր նպատակն է Միջազգային եվրոպական շարժման միջնորդությամբ ստեղծել վստահություն գոնե այս կազմակերպությունների մակարդակներում»,-ասաց Ենգիբարյանը: