Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամիլ Հաջիլին ցանկություն հայտնեց լինել Արցախում:
Հաջիլին նման տեսակետ հայտնեց` պատասխանելով լրագրողի հարցին, թե ցանկություն չունի արդյոք այցելել Արցախ: Արցախ այցելել ցանկացավ նաև Ադրբեջանից նրա օգնականը։
Լրագրողի դիտարկմանը` չե՞ք վախենում «սև ցուցակից», Հաջիլին ծիծաղելով պատասխանեց. «Հայաստան գալով էլ արդեն սև ցուցակում ենք»։
Ռամիլ Հաջիլին ներկայացրեց Ադրբեջանի տեսակետը, ըստ որի` Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 6 շրջանները։