Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին Իրանի նախագահ Ռուհանին զբոսաշրջիկների առաջ բացում է երկրի դռները, արձանագրում է բրիտանական The Guardian-ը:
Մասնավորապես հեշտացվել է վիզային ռեժիմը չին զբոսաշրջիկների համար, գրում է աղբյուրը և նկատում, որ պատժամիջոցների տակ կքած երկրի համար սա նոր բարեփոխիչ քայլ է նախագահի կողմից: Սա ոչ միայն կշտկի Իրանի իմիջը միջազգային հանրության աչքում, այլև զբոսաշրջությունից եկամուտներ կբերի երկրին, որն ունի դրա կարիքը:
Իսկ Իրանում տեսնելու շատ բան կա՝ հնագույն ավերակներից, գունագեղ մզկիթներից մինչև տեսարժան լանդշաֆտներ: Առհասարակ Իրանում են գտնվում աշխարհի ամենաարժեքավոր մշակութային ժառանգության որոշ նմուշներ, սակայն 1979-ի հեղափոխությունից հետո այդ ամենը անմատչելի է եղել արևմուտցի զբոսաշրջիկի համար:
Այս առիթով փոխնախագահ, Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Մոհամադ Ալի Նաջաֆին կանխատեսում է արել, որ հաջորդ 2-3 ամսում կտրուկ կաճի արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը Իրանում:
Իրանը նախատեսում է 3 կատեգորիաների բաժանել այն երկրները, որոնցից զբոսաշրջիկներ է ընդունում՝ վիզայով մուտքով, առանց վիզայի մուտքով և հեշտացված վիզայով մուտքով: Արևմտյան երկրները կներառվեն 2-րդ և 3-րդ կատեգորիաներում:
Հայտնի է նաև, որ 10 երկրներից բացի (այդ թվում՝ Բրիտանիա, ԱՄՆ, Աֆղանստան ու Պակիստան) բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան վիզաներ ստանալ Իրանում՝ օդանավակայան ժամանելով:
Tert.am