Ինչպես փոխանցում է APA ադրբեջանական գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին և Մաքսային միությանը իրենք նպատակահարմար չեն գտնում:

«Միակողմանի ձևաչափով որևէ միությանն անդամակցելը, ըստ իս, նպատակահարմար չէ, քանի որ Ադրբեջանը չպետք է նայի միայն մեկ ուղղությամբ: Լինելով լայն հնարավորությունների տեր երկիր' Ադրբեջանը պետք է մասնակցի իր շահերից բխող բոլոր ձևաչափերին»,-ասել է փոխարտգործնախարարը:

Ազիմովի կարծիքով' նման միությունների ստեղծումը դեռևս նախնական փուլում է գտնվում, և այնտեղ քննարկելու դեռևս շատ հարցեր կան: