Երգչուհի Շուշան Պետրոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառձել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի անսպասելի եւ ողբերգական մահվան լուրին. «Բառեր չեմ գտնում, չեմ կարող խոսել, շատ ծանր եմ տանում: Այս տարին էս ինչ զավեշտ էր, այ մարդ: Չորս ընկեր եմ կորցրել, բոլորը մշակույթի ոլորտից ու վարպետին (նկատի ունի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին. Փ. Ֆ): Տեղս չեմ գտնում, ամբողջ օրը շոկի մեջ եմ եղել»,- ասել է երգչուհին:
Խոսելով դերասանի մասին՝ երգչուհին ասել է, որ նրան շատ լավ էր ճանաչում: «Կիրթ, նուրբ հումորով..., արցունք էլ չի մնացել: Վարդանը նախորդ օրը, հիմա էլ Երվանդը, Աստված գոնե Վարդանին առողջություն տա, կյանք տա, վերականգնվի…»: «Նախօրեին Երվանդի ծնունդն էր, Աստված իմ…»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Մեքենայի վարորդը՝ դերասան Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել էր: