Երևանի մի խումբ տաքսու վարորդներ այսօր նամակ են փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով մայրաքաղաքի երթևեկության համակարգում տեսախցիկների առաջացրած քաոսային իրավիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկել: Տաքսու վարորդ Արամ Գևորգյանը, ով փոխանցել է նամակը, Tert.am-ի հետ զրույցում դժգոհել է, որ ամբողջ քաղաքում երթևեկության քաոս է ստեղծված, որից օգտվում են միայն տեսախցիկները:
«Տեսախցիկներից բազմաթիվ ակտեր են գալիս, վարորդները չեն կարողանում այդ գումարները վճարել, այդ վճարումների պատճառով արդեն կորցնում են իրենց ընտանիքների կայունությունը, պարտքերի տակ են ընկնում»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր ոչ մի տաքսու վարորդ ի վիճակի չէ այդ գումարները վճարել:
Վարորդն ասել է նաև, որ ՃՈ-ն շատ բացթողումներ ունի. պարտավոր է հեռուստատեսությամբ քաղաքացիներին ուղղված ագիտացիոն աշխատանքներ տանել, սակայն ոչ մեկն այդ ուղղությամբ չի աշխատում: