Այսօր հանրապետության ողջ տարածքից ամպամածությունը կհեռանա, կդիտվի պարզեցում, օդի ջերմաստիճանը կրկին կնվազի: Միայն Լոռիում, Տավուշում, Գեղարունիքում գիշերն ու առավոտյան դեռ ամպոտ կլինի, գիշերվա առաջին կեսին հնարավոր է ձյուն:
Կեսօրից հետո այստեղ ևս ամպամածությունը կցրվի և հոկտեմբերի 25-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի պարզ արևային եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ և մառախուղ, ճանապարհներին' մերկասառույց:
Պարզեցմամաբ պայմանավորված' օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-5 աստիճանով, ցերեկը մի փոքր կբարձրանա:
Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 8-10մ/վրկարագությամբ: Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: