«Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի 6–րդ արձանագրությունը, որպեսզի պաշտպանենք մեր ապրանքները»,– ասել է Պուտինը,– «Ուկրաինական արտադրության ապրանքները կդրվեն նույն վիճակում, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրներինը»։

 

Ռուսաստանը չի փակի շուկան Ուկրաինայի համար, եթե վերջինս ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, բայց այդ ապրանքները կզրկվեն ռուսական շուկայում ունեցած արտոնություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։