Ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրել է 2013 թվականին պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները:

 

Փոփոխություններ են կատարվել դեղերի տեխնիկական գների բնութագիրը կազմելու, գնման հայտարարությունների ընտրանքային մոնիտորինգի վերաբերյալ: Իսկ շինարարության ոլորտում, եթե նույն աշխատանքը տարբեր տեղերում տարբեր գներով է ներկայացված' ընտրելու են նվազագույնը եվ համապատասխան վերահաշվարկ են անելու: Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ գների սահմանման առումով:

 

Նախկինում պետական մարմինները կարող էին գնել ապրանքներ իրենց ցանկությամբ,իսկ հիմա հաստատվել են 350 ապրանքատեսակների առավելագույն գները եվ չափորոշիչները: