Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը փոխել է իր անվանումը՝ «Առա՛ջ, Իտալիա» («Forza, Italia!»): Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության ղեկավարության նիստի ընթացքում:

 

«Առա՛ջ, Իտալիա» անվանումը կրել է Բեռլուսկոնիի կուսակցությունը, որը գոյություն է ունեցել 1994-2009թթ.: Հետագայում այդ կուսակցությունն այլ քաղաքական շարժումների հետ ընդգրկվել է «Ազատության ժողովուրդ» կոալիցիայում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում 2008-ի նախագահական ընտրություններին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցեց «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսով: